Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

21 հուլ 2018 13:59

Դեռևս համառող «ջայլամ» պաշտոնյաները ոչ միայն գլուխը, այլև հետույքը թաքցնելու խնդիր չունեն..Ձեր վարքն ու բարքերը մոռանալ չի լինի

Դեռևս համառող «ջայլամ» պաշտոնյաները ոչ միայն գլուխը, այլև հետույքը թաքցնելու խնդիր չունեն..Ձեր վարքն ու բարքերը մոռանալ չի լինի ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Դատաիրավական համակարգի «նագլի» երիտասարդները և նրանց հովանավորյալները դեռևս ակտիվ գործում են: Եթե ոմանց թվում է, թե ջայլամի նման կարող են իրենց գլուխն ի պահ հանձնել ավազին, ապա լրջությամբ ասում եմ, որ Հայաստանյան իրականության մեջ ջայլամներն իրենց գլուխը եղանակային պայմաններով պայմանավորված չեն մտցնում ավազի մեջ: Հետևաբար նոր իրականության մեջ նման տեսակի պահանջարկ չունեցող և դեռևս համառող «ջայլամ» պաշտոնյաները ոչ միայն գլուխը, այլև հետույքը թաքցնելու խնդիր չունեն: Ամեն ինչ տեսանելի է ու հստակ…

Այս ամենի մեջ ամենացավալին թերևս այն էր, որ այդ «սանձարձակ» երիտասարդները մեր երկրում տևական ժամանակ ոչ միայն «կառավարել» և «բռնաբարել» են արդարադատությունը, այլև բառիս բուն իմաստով «ոչնչացրել են՛՛ այն պաշտոնյաներին՝ ովքեր չեն ենթարկվել իրենց իջեցված հրահանգներին:
Էլ ավելի ցավալի է, որ նրանցից շատերն այսօր փորձում են «բարեփոխված՛՛ և նորովի ներկայանալ հանրությանը՝ իբրև այդ ամենից անտեղյակ «բարի» հրեշտակներ…
Իսկ սա նշանակում է, որ նրանց լատենտայնացված «նագլիությունը՛՛ դեռ շարունակվում է… Իսկ լատենտայնության հանցանիշը հատուկ է բացառապես հանցավորությանը, քանզի այն նման է սառցաբեկորի, որի տեսանելի մասն ավելի փոքր է, քան ջրի տակ գտնվող անտեսանելի հիմքը:
Ով՝ ով, բայց հայ հասարակությունը դեռևս չի մոռացել ապացույցներ փնտրող և ձեռք չբերող, դատի տվող, բայց արդարացնող, Սուրիկ Խաչատրյանին սրբերի շարքը դասող երիտասարդների «թունդ» բաժակաճառերը:
Որևէ մեկը թող չկասկածի, որ այդ նույն «նագլի» կեցվածքով երիտասարդներն են հանդիսացել ոչ միայն Սուրիկ Խաչատրյանների, այլև նման տեսակի մարդկանց անպատժելիության պատճառը և իշխանության գործիք լինելու հանգամանքը…
Ձեր վարքն ու բարքերը մոռանալ չի լինի… երբեք…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր