Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

21 հուլ 2018 17:09

Ինչու է Ալիեւը հանդիպել Ռոտշիլդին

Վերջին մի քանի օրերին համաշխարհային քաղաքականությունում շրջանառության մեջ են մտել մի շարք թեզեր, որոնք կարող են վկայել աշխարհքաղաքական նոր միտումների մասին:
Առաջինը Թրամփի հետ հանդիպումից հետո Պուտինի հայտարարությունն է, որ Ռուսաստանը թույլ չի տա Վրաստանին եւ Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին: Թրամփը ոչ միայն չի արձագանքել, այլ նաեւ կշտամբել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիային ընդունելու համար, որը «կարող է երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ» դառնալ: Թրամփը նաեւ կասկած է հայտնել ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածի նպատակահարմարության վերաբերյալ:
Այս կապակցությամբ շրջանառության մեջ է մտել թեզ, որ Թրամփն ու Պուտինը, հնարավոր է, պայմանավորվել են, որ ՆԱՏՕ-ն այլեւս չի ընդլայնվելու, առավել եւս հետխորհրդային երկրների հաշվին: Այլ խոսքով, նրանք գծել են ՆԱՏՕ-ի ու Վարշավյան պայմանագրի միջեւ նոր «սահմանը»՝ «հրադադար» հայտարարելով:
Այս կապակցությամբ ծագել է նաեւ երկրորդ թեզը՝ Պուտինի առաջարկը Դոնբասում հանրաքվեի վերաբերյալ: Չնայած բոլոր կողմերը մերժում են այս առաջարկը, սակայն այս թեզը, ամենայն հավանականությամբ, ակտուալ կդառնա նոր աշխարհակարգի լույսի ներքո, քանի որ Ուկրաինայում «հանրաքվեն» կարող է «չտալ» Դոնբասը, սակայն կարող է «ճանաչել» Ղրիմը: Իսկ դա նույնպես հնարավոր է Պուտին-Թրամփ պայմանավորվածության մասն է:
Երրորդ միտումը Իսրայելում Հրեական պետության մասին հիմնական օրենքի ընդունումն է, որի համաձայն՝ հրեաները պաշտոնապես հայտարարվում են միակ պետականաստեղծ ազգ: Սա առաջին օրենքն է, որով ժողովրդավարական երկրի քաղաքացիները տարանջատվում են էթնիկ հիմքի վրա:
Այս երեք միտումները վկայում են աշխարհում բաժանարար գծերի փոփոխության եւ նոր աշխարհակարգի կառուցման մասին: Այս աշխարհակարգում լիովին այլ օրենքներ են լինելու:
Աղբյուր՝ Lragira.m

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր