Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

21 հուլ 2018 17:26

Մոդելը հանգուցյալ հոր ֆոնին լուսանկար է հրապարակել՝ ավելի շատ like-եր հավաքելու նպատակով

Մոդելը հանգուցյալ հոր ֆոնին լուսանկար է հրապարակել՝ ավելի շատ like-եր հավաքելու նպատակովՍերբիայից մոդելն Instagram-ի իր հետևորդների շրջանում վրդովմունք է առաջացրել, երբ մահացած հոր հետ սելֆի է արել և Instagram-ում հրապարակել։ «Հանգչիր խաղաղությամբ»,-լուսանկարը մակագրել է Ջելիկա Լյուբիչիչը։ Սակայն երբ օգտատերերը սկսել են նրան քննադատել, աղջիկը ջնջել է լուսանկարը, հաղորդում է Metro-ն։
«Մենք պայքարեցինք այնքան, որքան կարող էինք, բայց դա մեր կամքը չէր։ Մենք չենք որոշում, թե որքան երկար ենք ապրելու»,-լուսանկարի տակ գրել է աղջիկը։
«Նա մեզ լքեց 67 տարեկանում։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ես երախտապարտ եմ, որ քո դուստրն եմ, իսկ դու իմ հայրն ես։ Հանգչիր խաղաղությամբ, դու միշտ կմնաս մեր սրտերում»,-մակագրել է աղջիկը լուսանկարը։
Համացանցի օգտատերերը դա աղջկա կողմից անարգանք են համարել հանգուցյալ հոր նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր