Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 հուլ 2018 14:03

Հույս դնել սփյուռքի վրա՝ անիմաստ է.սփյուռքահայը առաջին հերթին բիզնեսմեն է, հետո նոր հայ

Հույս դնել սփյուռքի վրա՝ անիմաստ է.սփյուռքահայը առաջին հերթին բիզնեսմեն է, հետո նոր հայԻշխանության և հասարակության միջև կապ է հաստատվել: Մարդիկ հույս ունեն, որ իշխանության եկած նոր ուժերը իրենց կտան «երանելի ապագա»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:  
«Ժողովուրդը հույս ունի, որ կենցաղային խնդիրները կլուծվեն նոր իշխանության հաստատմամբ, բայց որքանո՞վ են պատրաստ իշխանությունները արդարացնել այս ակնկալիքները, և արդյոք ունե՞ն նման խնդիր: Եթե իշխանություններն իսկապես պատրաստ են բավարարել ժողովրդի սպասելիքները, ուրեմն նրանց պետք է ժամանակ տալ, որ ուսումնասիրեն ռեսուրսները, կայացնեն որոշումներ, դրանք մտնեն ուժի մեջ ու գործածվեն»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգը նշեց, որ նման խնդիրների լուծման համար 50-60 միլիոն դոլարի ներդրումները, ինչի մասին օրերս խոսել է նախարար Արծվիկ Մինասյանը, քիչ են, դրանք չեն լուծի ժողովրդի առաջ ծառացած խնդիրները. «Պետք է ավելի մեծ ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատել:

Հայաստանը շատ բարդ վիճակում է: Շուկան փոքր է, ներկրումների ու արտահանումների համար խնդիրներ կան՝ տրանսպորտային: Սրան էլ գումարվում են սահմանային խնդիրները: Հույս դնել սփյուռքի վրա՝ անիմաստ է: Սփյուռքահայը առաջին հերթին բիզնեսմեն է, հետո նոր հայ: Ուստի ժամանակ է պետք տալ կառավարությանը, որ այդ ռեսուրսները գտնեն: Հավանաբար, հաջորդ տարի աշնանը արդեն պարզ կլինի՝ նոր իշխանությունները կարողանո՞ւմ են կատարել իրենց խոստումները, թե ոչ»:
Ըստ Ադիբեկյանի՝ նպաստավորը սպասում է նպաստների մեծացում, թոշակառուն՝ թոշակների ավելացում, աշխատողը՝ աշխատավարձերի բարձրացում: «Մեկ տարի սպասենք, որ տեսնենք՝ արդյունքներ կան, թե ոչ»,- հավելեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր