Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

23 հուլ 2018 17:36

Եկեղեցիում ժամերգության ժամանակ մորմոնը գնդակահարություն է կազմակերպել

 Եկեղեցիում ժամերգության ժամանակ մորմոնը գնդակահարություն է կազմակերպել
Ամերիկյան Նևադա նահանգում մորմոն տղամարդը կրակելով սպանել է և ևս մի մարդու վիրավորել է մորմոնական եկեղեցում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ջոն Օ’Քոնորը կրակ է բացել ժամերգության ժամանակ: Չարլզ Միլերը մահացել է, ևս մի հոգի հիվանդանոց է տեղափոխվել: Դրանից հետո Ջոն Օ’Քոնորը տուն է վերադարձել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները շղթայել են շենքը: Հեռախոսային բանակցությունների ընթացքում Ջոն Օ’Քոնորին կարողացել են համոզել՝ հանձնվել իշխանություններին: «Դեռևս վաղ է դրդապատճառների մասին խոսելը, սակայն մենք կատարվածը չենք դիտարկում որպես եկեղեցու դեմ իրականացված գրոհ, այլ որպես կոնկրետ մարդու դեմ ուղղված հանցագործություն»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների սենատորները իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածի ընտանիքին: Դեմոկրատը իր հերթին ընդգծել է, որ հրազենի օգտագործմամբ բռնությանը պետք է երկրում վերջ տրվի:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր