Վեճն ավարտել է ծեծկռտուքով. կասկածյալները ՊՆ զինծառայող եղբայրներ են
![Վեճն ավարտել է ծեծկռտուքով. կասկածյալները ՊՆ զինծառայող եղբայրներ են Վեճն ավարտել է ծեծկռտուքով. կասկածյալները ՊՆ զինծառայող եղբայրներ են](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-07/medium/1532362351_03-30.jpg)
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Վարդան եւ Գեւորգ .-երը հարազատ եղբայրներ են եւ ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։
Նաիրիի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։ Եղբայրները կասկածվում են Արամ եւ Անտոն Մ.-երին ծեծի ենթարկելու մեջ։