Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

23 հուլ 2018 20:20

«Սասնա Ծռեր»-ը կուսակցություն կստեղծեն և կմասնակցեն ընտրություններին

Ներկայացնում ենք Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի ուղերձը.
«Սիրելի՛ երիտասարդ
Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությունը և Սասնա Ծռեր խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց։ Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու՛ ես այն կանչվածներից մեկը։ Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձրունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը լրացնելով հետևյալ հայտը։
Ժիրայր Սեֆիլյան
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող
Վարուժան Ավետիսյան
Սասնա Ծռեր խմբավորման մամլո խոսնակ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր