Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

24 հուլ 2018 17:30

Արտակարգ դեպք Արմավիրում. Ճոյտը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ հարձակվել են գազալցակայանի վրա ու տարել գումար

 
Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝  ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Նորակերտ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Հակոբյանը տեղեկացրեկ է նաև, որ հարձակվողը հարվածել է աշխատակցին, ում գիտակցությունը կորել է, որից հետո գողացել է գումարը և դիմել փախուստի։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին գազալցակայանի աշխատակից՝ 29-ամյա Գագիկ Պողոսյանը հայտնել է, որ անհայտ անձը առանց որևէ սպառնալիքի, առանց որևէ պահանջներ ներկայացնելու իրեն հրելով գցել է գետնին, որից հետո հափշտակել է սեղանին դրված 160 հազար դրամ գումարը, ինչպես նաև տարել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Հակոբյանի և Գ. Պողոսյանի պատմածները «Գյուլնազ տատու հեքիաթներից են». իրականում ոչ մի նման դեպք տեղի չի ունեցել, այլ այդ ամենը բեմականացված ձևի ներկայացվել է իրավապահներին։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներին ահազանգած Հ. Հակոբյանը հանրությանը հայտնի Ճոյտն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր