Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 հուլ 2018 10:02

«Հրապարակ».Հայաստանը թող չոգեւորվի. Ռուսաստանը տարվա վերջին կբարձրացնի գազի սակագինը

«Հրապարակ».Հայաստանը թող չոգեւորվի. Ռուսաստանը տարվա վերջին  կբարձրացնի գազի սակագինը«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն արդեն իսկ կայացրել է քաղաքական որոշում․ տարվա վերջին, երբ ավարտվում է Հայաստանի հետ գազային պայմանագիրը, բարձրացնել գազի սակագինը։ Ռուս փորձագետներից մեկը մեզ ասաց․ «Որպեսզի Ռուսաստանի այդ քայլը չմեկնաբանվի ոչ բարեկամական ԵՏՄ հայաստանյան իր պարտնյորի նկատմամբ, Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի նաեւ Բելառուսի համար, ապա հետադարձ սխեմաներով Բելառուսի համար կիջեցվի այն, իսկ Հայաստանի համար կմնա նույնը, որովհետեւ այստեղ այլեւս ոչ թե չեն վստահում հայաստանյան նոր իշխանություններին, այլեւ մի շարք հարցերի հետ կապված տարակուսած են, ինչի մասին չեն երկնչում Հայաստանից Ռուսաստան ժամանած բարձրաստիճան հյուրերին տեղեկացնել։
Հայաստանում թող չմոռանան ու չոգեւորվեն Վրաստանի օրինակով։ Վրաստանին Արեւմուտքն առանձնապես գրանտներ չտվեց, վարկեր տվեց, եւ այսoր Վրաստանի արտաքին պարտքը, ի տարբերություն Հայաստանի 7 միլիարդի, 14 միլիարդ է։ Վրաստանն այսօր առանց Օսիայի ու Աբխազիայի է, իսկ երկրի իրական ղեկավար Իվանիշվիլին «Գազպրոմի» 6 տոկոսի սեփականատերն է։ Ասել է թե՝ նա ռուսական «տղա» է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր