Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 հուլ 2018 10:18

«Ժողովուրդ».Բրենդային թանկարժեք խանութները «տակ են տալիս».չկան այլևս 700 հազար դրամանոց փողկապ գնողները

«Ժողովուրդ».Բրենդային թանկարժեք խանութները «տակ են տալիս».չկան այլևս 700 հազար դրամանոց փողկապ գնողները«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարը «խփել է» բրենդային թանկարժեք խանութների գործին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի կենտրոնում տեղակայված բրենդային խանութներում վաճառքը կտրուկ նվազել է: Խոսքը գերթանկարժեք խանութների մասին է, որտեղ կարող ես հանդիպել, օրինակ, 700 հազար դրամ գին ունեցող փողկապի: Կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարի պատճառով շատերը վախեցած են թանկարժեք իրեր գնելուց` մտածելով, որ այդ դեպքում իրենք էլ կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում: Անգամ այս հարցի շուրջ կառավարության անդամներն են կատակում: Օրինակ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արտահայտվել էր հետեւյալ կերպ. «Մարդ «վախենում» ա նոր վերնաշապիկ առնի: Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ո՞նց ա հերիքել»:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր