Իսրայելը 1,5 մլրդ դոլար է հատկացրել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման համար          Թուրքը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին իրեն էնպես է պահում , ոնց որ էդ հատվածը իրենցն է, և ինչ ուզում՝ անում են       Կան շատ հուշագրեր, որոնցով Փաշինյանը տարածքներ է հանձնելու, պարզապես չի կարող միանգամից, ներքին ընդվզման լուրջ ալիք կբարձրանա    

25 հուլ 2018 14:00

Պատիվ կպահանջեմ նրանից.գնալու եմ մինչև վերջ.Ալիկ Սարգսյան

Պատիվ կպահանջեմ նրանից.գնալու եմ մինչև վերջ.Ալիկ ՍարգսյանՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց  Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ ունեցած միջադեպի մանրամասները։ «Իմ՝ ոստիկանապետ դառնալուց հետո ես նրան երբեք վատ չեմ վերաբերվել։ Աշխատել եմ նրա մասին որևէ բան չասել, բայց նրա մոտ առաջին օրվանից սկսվեցին բացթողումներ, քանի որ նա  կադաստրի պետի պաշտոնից հետո հայտնվեց մարզպետի պաշտոնում և հասկացավ, որ իր բոլոր պլաններն անիրականանալի են մարզպետի պաշտոնում, որից հետո սկսվեցին այս պատմությունները»,- Վարդգես Հովակիմյանի և իր մեջ տեղի ունեցած միջադեպերից որոշները ներկայացրեց ԱԺ պատգամավորը։ Ալիկ Սարգսյանը նշեց, որ Վարդգես Հովակիմյանն իր դեմ արշավ սկսելու համար նախապես ինչ-որ մարդկանց կողմից հրահանգ է ստացել, իսկ երբ վերջինս հայտնվել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, ինքը հասկացել է, որ այս երևույթը վերջ չունի։ «Մամուլում հնչեցված բոլոր նյութերի մասով ես պատիվ կպահանջեմ նրանից, իսկ եթե նրան ֆինանսական տույժի ենթարկեմ, այդ միջոցները կուղղվեն բարեգործության, թեև,  իմ դեմ զրպարտանքները գնահատում եմ մեկ լումա։ Ես պահանջում եմ, որ նա ներողություն խնդրի իմ հասցեին ասվածների կապակցությամբ»,- ասաց Ալիկ Սարգսյանը՝ նշելով, որ դատարան դիմելուց բացի պահանջելու է Վարդգես Հովակիմյանին ենթարկել դատահոգեբանական փորձաքննության։ 
Ինչ վերաբերում է ոստիկանության համակարգում իր կողմից գումարով աշխատանքի ընդունված քաղաքացիների մասին լուրերին՝ Ալիկ Սարգսյանը նշեց, որ իր համար զարմանալի է, որ այդ լուրը չեն հերքում արտաշատցիները, որոնցից ոմանց նա ոստիկանության համակարգում ընդունել է աշխատանքի, սակայն՝ առանց կաշառքի։  Ալիկ Սարգսյանը ներկայացրեց նաև Վարդգես Հովակիմյանի կողմից իրեն վերագրված մի շարք գործողություններ և խոստացավ, որ գնալու է մինչև վերջ դրանց հերքման և Հովակիմյանին պատասխանատվության կանչելու համար։   

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր