Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 հուլ 2018 16:52

«Հիմնադիր խորհրդարանը» կմասնակցի առաջիկա ընտրություններին. Գևորգ Սաֆարյան

Այսօր՝ հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը ասաց, որ իրենք պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին:
Նրա խոսքով՝ իրենք մտադիր են իրենց շուրջը կոնսոլիդացնել մեծ ընտրազանգված: «Արդեն ապագայում նախընտրական գործընթացների շրջանակում կարող են բանակցություններ վարվել քաղաքական այլ ուժերի հետ, նույնիսկ կոալիցիայի ստեղծմանն ուղղված»,- պարզաբանեց Սաֆարյանը՝ նշելով, սակայն, որ այս հարցով կոնկրետ որոշում դեռևս չունեն: Նա միաժամանակ հավելեց, որ նախընտրական ցուցակների վերաբերյալ դեռևս ոչ մի քննարկում չի եղել:
«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը շեշտեց, որ Հայաստանում իշխանության 3 ճյուղ կա, և հեղափոխությունից հետո փոխվել է դրանցից միայն մեկը: Իսկ մնացյալ երկուսը նույնպես բարեփոխումների կարիք ունեն, ուստի այս գործընթացը պետք է շարունակվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր