Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 հուլ 2018 19:43

6 բան, որ պետք է իմանա յուրաքանչյուրը մինչև ամուսնությունը

1. Ինչու՞ ես ինձ սիրում։
Շատ մարդիկ կարծում են, որ այս հարցը պատասխանի կարիք չունի։ Մարդկանց մեծ մասն ասում է՝ մենք սիրում ենք ինչ-որ մեկին, պարզապես որովհետև սիրում ենք նրան։ Սարսափելի պատասխան է։ Մարդ պետք է իմանա, թե ինչու է սիրում դիմացինին։ Ինչ-որ մեկին սիրելը շատ եսասիրական քայլ է, և դա բնական է։ Դու սիրում ես մարդուն այն բաների համար, որ նա անում է քեզ համար և այն ապրումների համար, որոնք նա պարգևում է քեզ։
Մենք բոլորս կարող ենք տարբեր կերպ պատասխանել այս հարցին, սակայն մենք չենք կարող ճշգրտորեն բնորոշել մեր սիրո պարամետրերը։ Հնարավոր է, որ հենց սիրո նախնական ուժգնությունն անցնի, մենք համակվենք անորոշության զգացումով։ Հենց այս պահերին էլ պետք է ինքդ քեզ հիշեցնես, թե ինչու ես սիրում ընտրյալիդ։
2. Ինչու՞ ես ցանկանում ողջ կյանքդ իմ կողքին անցկացնել։
«Որովհետև ես սիրում եմ քեզ»-ը այնքան էլ հաջող պատասխան չէ։ Կյանքը ճամփորդություն է, այնպիսի ճամփորդություն, որ չես ուզի միայնակ անցկացնել։ Այնուամենայնիվ, բոլորի մտքին միևնույն նպատակակետը չէ։ Քո զուգընկերը պետք է կարողանա ասել, թե ինչ փորձառություններ կցանկանա քեզ հետ միասին ապրել։ Միասին առաջադրած փոքրիկ նպատակներն են անգին դարձնում կյանքը։
3. Ամեն ինչ կանե՞ս, որպեսզի մեր սիրավեպը չմարի։
Սիրավեպը վառ պահելը հեշտ բան չէ։ Շատ երկար ժամանակ մեկդ մյուսի հանդեպ հետաքրքրություն պահպանելը բարդ է։ Դրա համար երկուստեք շատ աշխատանք ու կրեատիվություն է պահանջվում։ Սիրեցյալդ պետք է շարունակ փորձի տպավորել ու գոհացնել քեզ, իսկ դա տարեցտարի ավելի դժվար է դառնում։ Երկուսիցդ էլ պահանջվում է փորձել պահպանել սերը։ Զուգընկերդ պատրա՞ստ է գերակա տեղ տալ ձեր սիրավեպին։
4. Կծերանա՞ս ինձ հետ և ոչ ինձնից հեռու։
Մենք չգիտենք, թե վաղը մեզ հետ ինչ կպատահի, սակայն մենք կարող ենք ջանալ կողք-կողքի ապրելով ծերանալ և ոչ թե իրարից անջատ։ Մարդկանց մեծ մասը տարիների ընթացքում հեռանում են իրարից, քանզի նրանց թվում է, թե նրանք կարողացել են ամեն բանի հասնել իրենց սիրային հարաբերություններում։ Մարդիկ կարծում են, որ այլևս չկան ավելի դժվարհաղթահարելի բարձունքներ, որոնք պետք է միասին նվաճել։ Ամուսնությունը պետք է ոչ թե վերջ հանդիսանա, այլ սկիզբ։
5. Կմնա՞ս կողքիս դժվարին ժամանակներում։
Երջանիկ պահերը միասին անցկացնելը հեշտից էլ հեշտ է։ Մինչդեռ ծանր ժամանակները կարող են ավիրել ձեր հարաբերությունները, եթե, իհարկե, դուք թույլ տաք դա։ Եթե որոշել ես ողջ կյանքդ անցկացնել տվյալ մարդու հետ, պետք է թույլ չտաս, որ որևէ ողբերգություն կամ կողմնակի ուժ փոխի այդ որոշումդ։ Սա կյանքի ամենակարևոր որոշումն է։ Դու կայացրե՞լ ես այս որոշումը, իսկ քո զուգընկե՞րը։
6. Պատրա՞ստ ես տանուլ տալ որոշ ճակատամարտերում հանուն խաղաղության պահպանման։
Բարեհաջող ամուսնության առհավատչյան սեփական եսը ճնշելն է։ Որքան էլ որ մրցակցային ոգով համակված լինենք, երբեմն պարզապես պետք է հետ կանգնել ճակատամարտից։ Վիճաբանությունների 99 տոկոսը ոչ թե փաստերի շուրջ են ծավալվում, այլ տեսակետների։ Տեսակետը ո՛չ ճիշտ է, ո՛չ սխալ։ Երբեմն պարզապես պետք է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր