Հայրը սպանել է իր 10-ամսական որդուն, որին դիվահար է համարել

Կտրված կոկորդով երեխան շտապ կերպով հիվանդանոց է տեղափոխվել, սակայն նա արդեն մահացած է եղել։ Ոստիկանները տանը գտել են արյունոտ սրբիչներ և դանակը, որով կատարվել էր հանցագործությունը։ Մարդասպանը փորձել էր թաքնվել, սակայն հաջորդ օրը նրան բռնել են ուրիշի տուն ներխուժելու փորձի ժամանակ։
Ներկայումս Ալեքս Իդալգոն գտնվում է կալանքի տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեխային սպանելու և մարմինը պղծելու համար։ Թե ինչ պատիժ կորոշվի տղամարդու համար, դեռևս հայտնի չէ,– գրում է New York Post–ը։