«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում          Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել       Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել    

26 հուլ 2018 18:51

Պուտինի՝ Թրամփին նվիրած գնդակում հիշողության քարտ են հայտնաբերել

2018-ի աշխարհի առաջնության ֆուտբոլի գնդակում, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրեց ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին Հելսինկիում մամուլի ասուլիսի ժամանակ, հիշողության քարտ է տեղադրված եղել, հաղորդում է Bloomberg-ը։Սարքավորումն ապահովում է  շուրջ 10 կմ հեռավորությամբ տեղեկություն փոխանակելու հնարավորությունը։ Նշվում է, որ հիշողության քարտը գործածվում է գովազդի նպատակով։
Գնդակի արտադրող ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից այն բանի շուրջ, թե արդյոք ռուսական կողմը կարո՞ղ էր կոտրել սարքավորումը։ Պարզ չէ նաև այն, թե արդյոք տվյալ հիշողության քարտը խոցելի՞ է անվտանգության տեսանկյունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր