Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

26 հուլ 2018 19:08

Ես կապ չունեմ «Մարտի 1»-ի գործի հետ. Ալիկ Սարգսյանը ՀՔԾ-ում էր

Իմ դիմումի կապակցությամբ հարցեր կան, ընդամենն այդ հարցով եմ այստեղ. ՀՔԾ մուտք գործած ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսպես  պատասխանեց իրեն մոտեցող լրագրողներին: Նշենք, որ  2018 թվականի հուլիսի 4-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ա. Սարգսյանը հաղորդում էր տվել այն մասին, որ ՀՀ Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջում է առանձնապես խոշոր չափերով գումար:
«Ընտանիքիս հետ  պիտի բացակայեմ երկրից 10 օրով դրա համար եմ այստեղ»,- ասաց Սարգսյանը: Հարցին, թե կապ չունի արդյոք այսօր ՀՔԾ-ում քննվող «Մարտի 1»-ի գործի հետ, պատասխանեց. «Ընդհանրապես ես կապ չունեմ «Մարտի 1»-ի գործի հետ»: Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության էր հրավիրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ցավոք, վաղ առավոտից ՀՔԾ-ի մոտ նախագահին սպասող լրագրողներն այդպես էլ չկարողացան տեսնել նրա ելումուտն իրավապահ մարմին, սակայն նշվեց, որ հարցաքննությունը կայացել է ու շենքից այլ ելքով հեռացել է նախագահը: Ի դեպ, այսօր նույն հարցով հանցաքննության էր հրավիրվել նաև Յուրի Խաչատորուվը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր