Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

26 հուլ 2018 19:25

Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գումարները վերադարձրել է

Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի գումարները վերադարձրել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն անձնական նպատակների համար օգտագործած գումարները կարճ ժամկետներում վերադարձրել է Հիմնադրամի հաշվին։ Այս մասին նշված է հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանի հայտարարության մեջ։
Թերզյանը Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը պաշտոնապես ստանձնել է 2018-ի հուլիսի 19-ին, մինչ այդ մեկնել է Երևան և հուլիսի 15 ու 16-ին հանդիպումներ ունեցել պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաև Հիմնադրամի երևանյան գրասենյակի անձնակազմի հետ:
«Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին, այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից»,- նշված է Թերզյանի հայտարարության մեջ:
Այդուհանդերձ, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երևան են եկել խոցելիության ճեղքեր:
«Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության և ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար»,- նշել է Թերզյանը:
Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննելու է մրցութային հանձնաժողովը (ժյուրիի) սեպտեմբերի 10-ին՝ Թերզյանի նախագահությամբ:
Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ անցյալ 26 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործել է թափանցիկ և հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր:
«Հիմնադրամը այսօր ևս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին: Համոզված եմ, որ Հիմնադրամն իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ և կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարևոր ծրագրեր հօգուտ Հայաստանի և Արցախի բնակչության»,- եզրափակել է Թերզյանը:
Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը։ Ավելի ուշ Արա Վարդանյանը 1 մլն գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, գումարներն օգտագործել է անձնական նպատակներով` դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Արա Վարդանյանը հրաժարական էր տվել հուլիսի 10-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր