Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

27 հուլ 2018 09:46

«Իրատես». Փաշինյանն արդեն զգում է, թե որտեղից կարող է նրան իրական վտանգ սպառնալ. ուրբաթը շաբաթից գուցեեւ շուտ գա

«Իրատես». Փաշինյանն արդեն զգում է, թե որտեղից կարող է նրան իրական վտանգ սպառնալ. ուրբաթը շաբաթից գուցեեւ շուտ գա«Իրատես» թերթը գրում է. «Հնարավոր չէ, որ ինչ-որ պահի հակասություններ չառաջանան նախագահի եւ վարչապետի միջեւ, ու դա ամենեւին պայմանավորված չէ սուպերվարչապետության գործոնով, նրանք աշխարհայացքի մեծ տարբերություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց նախագահականի մեր աղբյուրը, հիշեցնելով, որ փոքր լիազորությունների մասին լավ իմանալով է Արմեն Սարգսյանը ստանձնել այդ պաշտոնը:
Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում բավականին կտրուկ խոսեց լիազորությունները «կիսելու» մասին, նախ ասաց, թե դրա համար ժամանակ է պետք, հետո էլ. «Ո՞վ է ասել, որ բալանսավորում պետք է լինի նախագահի ու վարչապետի միջեւ: Եթե որեւէ մեկը մտածում է, որ պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է»: Փաշինյանն արդեն զգում է, թե որտեղից կարող է նրան իրական վտանգ սպառնալ. Արմեն Սարգսյանի գործոնը բավականին ծանրակշիռ է դառնում եւ կարող է խառնել նրա ծրագրերը:

Նույն աղբյուրի պնդմամբ, այսօր դեռ լուրջ հակասություններ չկան նրանց միջեւ, քանի որ գլոբալ հարցեր չեն դրված սեղանին, սակայն ակնհայտ է, որ հատկապես դրսում Արմեն Սարգսյանի շուրջ ստեղծվում է համապատասխան մթնոլորտ, եւ Հայաստանում հենց նա է դիտարկվում որպես փաստացի իշխանություն: Բնականաբար, այս իրողությանը հանգիստ չի կարող վերաբերվել Փաշինյանն իր թիմով, թեեւ, ըստ մեր աղբյուրի, մինչ խորհրդարանական ընտրություններ պատրաստ են հանդուրժելու Արմեն Սարգսյանի դիրքերի ամրապնդումը, իսկ հետո էլ ուրբաթը շաբաթից գուցեեւ շուտ գա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր