Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

27 հուլ 2018 14:41

Ռուսական մամուլը Քոչարյանին առաջադրված մեղադրանքին զերծ է մնացել մեկնաբանություններից և եզրահանգումներից

Ռուսական մամուլը Քոչարյանին առաջադրված մեղադրանքին  զերծ  է մնացել  մեկնաբանություններից և եզրահանգումներիցՌուսական մամուլն անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին։ Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Ռուսական մամուլը հիմնականում ներկայացրել է պաշտոնապես առկա տեղեկությունները՝ զերծ մնալով մեկնաբանություններից և եզրահանգումներից։
ТАСС-ը գրում է, որ ՀՀ նախկին նախագահն իր դեմ ներկայացրած մեղադրանքը վենդետա է անվանել։ «Ես երբեք չէի մտածում, որ մեր երկրում հնարավոր է այսպիսի շինծու գործ հարուցել։ Վենդետա և քաղաքական հետապնդում է իրականացվում»,-Քոչարյանի խոսքերն է մեջբերել ТАСС-ը։
РИА Новости-ն էլ հիշատակել է ՀՀ 2-րդ նախագահի այն միտքը, որ այս գործը կարող է կապված լինել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քաղաքական գործընթացներին իր մասնակցությունը բացառելու ցանկության հետ։
Թեմային անդրադարձել է նաև Лента-ն՝ գրելով, որ Ռոբերտ Քոչարյանին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր