Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար          Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 հուլ 2018 18:00

Փաշինյանը չի կարող ստիպել Բելառուսին՝ դադարեցնել զենքերի առաքումը Ադրբեջանին

ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսմանը: Երեւանը նաեւ ցանկանում է քննարկել ՀԱՊԿ-ի շրջանակներում Բաքվի նկատմամբ զենքերի էմբարգոյի հարցը:
Փորձագետ Անդրեյ Սուզդալցեւը հայտարարել է, որ Փաշինյանը չի կարող ստիպել Բելառուսին՝ դադարեցնել զենքերի առաքումը Ադրբեջանին:
Նա նշել է, որ Լուկաշենկոյին Ադրբեջանի հետ կապում է ոչ միայն եկամտաբեր ռազմական գործարքները, այլ նաեւ ռեժիմների նմանությունը: Ադրբեջանում կառուցվում է նեոթագավորական ռեժիմ, նույն ճանապարհով գնում է նաեւ Մինսկը:
Ըստ նրա, ՀՀ-ում Թավշյա հեղափոխությունը վախեցրել է Լուկաշենկոյին: Նա հավելել է, որ Փաշինյանի համար շատ դժվար է լինելու վստահելի հարաբերություններ հաստատել Լուկաշենկոյի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր