Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

28 հուլ 2018 10:34

Քոչարյանի կալանավորումը շրջադարձային պահ է բոլոր առումներով.ստեղծեց նախադեպ, երբ Հայաստանում այլեւս չկան անձեռնմխելիներ

Քոչարյանի կալանավորումը շրջադարձային պահ է բոլոր առումներով.ստեղծեց նախադեպ, երբ Հայաստանում այլեւս չկան անձեռնմխելիներԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանի կալանավորումը շրջադարձային պահ է բոլոր առումներով: Դատարանն այսպիսով ստեղծեց նախադեպ, երբ Հայաստանում այլեւս չկան անձեռնմխելիներ: Սա կարեւոր գործոն է Հայաստանում համակարգային փոփոխությունների համատեքստում: Այն առումով, որ պետական բարձր պաշտոնները, պատգամավորական մանդատները միջոց չեն լինելու անձնական խնդիրների լուծման, արտոնյալության եւ Հայաստանի իշխանական համակարգում երկու տասնամյակ արմատավորված այլ երեւույթների համար: Քոչարյանի կալանավորումը վերջնականապես փլուզում է նաեւ Հայաստանում երկու տասնամյակ իշխող հակասահմանադրական համակարգը: Քաղաքակիրթ աշխարհում նման նախադեպեր կան, եւ Հայաստանն այսպիսով քայլ է անում իր վերափոխման ճանապարհին: Սակայն այդ քայլն ամբողջական չի լինի, եթե այս գործընթացները չմնան բացառապես իրավական, թափանցիկ արդարադատության սահմաններում: Ցանկացած շեղում դրանից Հայաստանը գլորելու է ոչ թե պարզապես հետ, այլ ավելի խորը: Իսկ դրա շահառուները ներկայում շատ են, ընդ որում ոչ միայն Հայաստանում: Հայկական երկու նախադեպերը՝ խաղաղ հեղափոխությունն ու նախագահի կալանավորումը, ըստ էության նախադեպ են նաեւ այն ինտեգրացիոն կառույցում, որի անդամ է մեր երկիրը: Lragir.am 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր