«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 հուլ 2018 13:44

Եթե նյութերի մի մասը թաքցվել է և չի տրամադրվում մեզ, ուրեմն դժվար է լինելու արդարացնելը Ռոբերտ Քւչարյանին

Եթե նյութերի մի մասը թաքցվել է և չի տրամադրվում մեզ, ուրեմն դժվար է լինելու արդարացնելը Ռոբերտ  ՔւչարյանինՇատ դժվար կլին արդարացնել Ռոբերտ Քոչարյանին, երբ ՀՔԾ-ի կողմից տարածվեց հաղորդագրությունը, պարզ դարձավ, որ ՀՔԾ-ի անձնակազմի մի ստվար զանգվածը պատրաստվել է Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության ներկայացմանը, դատախազությունը ևս ներգրավված է եղել այս գործընթացին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Փաստաբանի գնահատմամբ՝ իրավական անգրագիտություն է դրսևորվել, ինչի մասին առաջիկայում հանրությունը կկարդա ու կտեսնի. «Եթե այդքան ստվար զանգված նման ձևով մոտեցում է ցուցաբերել գործին և նյութերի մի մասը թաքցրել է և չի տրամադրում մեզ, ինչով խախտում է զենքերի հավասարության եվրոպական կոնվենցիայով նախատեսված սկզբունքը, ուրեմն դժվար է լինելու արդարացնել»,- ասաց պաշտպանը:
Ըստ նրա՝ ակնհայտ արդարացնող ապացույցները ուղղակիորեն առանց պատճառաբանությունների չեն ընդունվելու, մերժվելու են, մի դեպքում հեշտ կլինի, եթե այս գործընթացին միջամտի վարչապետը:
Նա կարող է միջամտել, որպեսզի մանրամասն նայեն գործը, եթե դա արվի, գուցե իրավիճակը հեշտանա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր