Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

28 հուլ 2018 17:43

Որովայնի փքվածության 8 պատճառ. ինչպես ազատվել

Որովայնի փքվածությունը տհաճ խնդիր է, որը բավական տարածված է: Fabiosa.ru-ն ներկայացրել է խնդրի մի քանի պատճառ և դրանից ազատվելու եղանակներ:
Չափից շատ ուտելը: Սա ամենատարածված պատճառներից է, որը որովայնի փքվածության է հանգեցնում: Այն ուղեկցվում է որովայնում ծանրության զգացմամբ: Տհաճ զգացողություններից խուսափելու նպատակով փոքր չափաբաժնով կերեք:
Ծանր, յուղոտ մթերքի օգտագործում: Ճարպերն ածխաջրերից ու սպիտակուցներից երկար են մշակվում: Այդ պատճառով յուղոտ մթերքը ոչ միայն հագեցածության զգացում է պարգևում, այլև որովայնի փքվածության պատճառ է դառնում:
Շտապողականություն: Կերեք մանր կտորներով՝ մանրամասն ծամելով մթերքը:
Արհեստական քաղցրացնող միջոցներ: Սրանց մեծ մասը սորբիտոլ և ֆրուկտոզա են պարունակում: Դրանք ամբողջությամբ չեն մշակվում, ինչի արդյունքում հանգեցնում են որովայնի փքվածության: Ցանկալի է դրանք առհասարակ բացառել սննդակարգից:
Ամբողջահատիկ ցորեն: Սրանք հարուստ են բջջանյութով, բայց կարող են նաև որովայնի փքվածության պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար պարտադիր չէ հրաժարվել այս մթերքից: Պարզապես օրվա ընթացքում բավարար քանակով ջուր խմեք:
Գրգռված աղու համախտանիշ: Այս խնդիրն ուղեկցվում է փքվածությամբ, որովայնի ցավով, դիարեայով: Եթե համապատասխան ախտորոշումը դրվել է բժշկի կողմից, հարկավոր է սննդակարգում փոփոխություններ կատարել:
Գազերի կուտակում: Գազերի կուտակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում լավ ծամել մթերքը, սննդակարգից բացառել կամ նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը, որոնք մեծ քանակով գազերի առաջացման պատճառ են դառնում:
Հորմոններ: Այսպիսի իրավիճակ առավել հաճախ նկատվում է կանանց շրջանում՝ դաշտանային ցիկլի ընթացքում: Դա տեղի է ունենում պրոգեստերոնի մակարդակի բարձրացման արդյունքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր