Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 հուլ 2018 20:45

Ոստիկանությունը մանրամասներ հայտնում Էրեբունիում հնչած կրակոցներից

Ոստիկանությունը մանրամասներ հայտնում Էրեբունիում հնչած կրակոցներիցՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել հուլիսի 23-ին Էրեբունիում հնչած կրակոցների վերաբերյալ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ի գիշերը Էրեբունի բժշկական կենտրոնի դիմացից բժշկական օգնության է տեղափոխվել մի երիտասարդ: Ժամը 23:10-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին 27 –ամյա երիտասարդ է հոսպիտալացվել՝ հրազենից վնասվածք, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ:
Ահազանգով մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ Տիտոգրադյան փողոցում, այդ պահին դեռևս անձը չպարզված մեկը երիտասարդի ուղղությամբ մի քանի անգամ կրակել էր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց երեք պարկուճ:
Նույն օրը հարուցվեց քրեական գործ խուլիգանության հատկանիշներով: Հետագա միջոցառումներով Էրեբունու քրեական հետախույզները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը տաքսու վարորդ է: Նրա մեքենան հայտնաբերվեց հենց Տիտոգրադյան փողոցում՝ դեպքի վայրի մոտ:
Նախնական տվյալներով վարորդն ու հաճախորդը վիճել էին հետևյալ պատճառով: Հաճախորդին թվացել էր, թե տաքսու վարորդն իրեն սեռական բնույթի հայհոյանք էր տվել, որից հետո ատրճանակով կրակոցներ է արձակել տաքսու վարորդի ուղղությամբ: Էրեբունի ոստիկանները պարզեցին նաև կասկածվողի ինքնությունը: Բացատրական աշխատանքների արդյունքում մայրաքաղաքում ապրող 30-ամյա Արման Այվազյանը դեպքից 1 օր անց ներկայացավ իրավապահներին 9 մմ տրամաչափի ատրճանակ, որը նախնական տվյալներով հանցագործության գործիքն է: Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր