Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»          Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով       Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում    

30 հուլ 2018 15:40

Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու 10,894,000 ՀՀ դրամ ռեստորանային հյուրասիրությունը

Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդու 10,894,000 ՀՀ դրամ ռեստորանային հյուրասիրությունըԷջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ներկայացրել է 2014-2018 թթ․ Էջմիածնի քաղաքապետարանի «Համաքաղաքային միջոցառումների կազմակերպում» տողի ներքո իրականացված ծախսերը: Նա տեղեկացրել է, որ ծախսերի հատվածում հետաքրքրություն են ներկայացնում հյուրասիրությունները: Դիանա Գասպարյանի խոսքով, այս առումով ռեկորդակիր է 2017 թվականը՝ 10,894,000 ՀՀ դրամ հյուրասիրությունների գումարով։ Ընդ որում, ռեստորաններին միանվագ փոխանցված հյուրասիրությունների գումարները հաճախ զգալի չափերի են, իսկ կից հիմնավորող փաստաթղթերում բացակայում է մասնակիցների քանակի, հյուրասիրության մենյուի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: «Համաքաղաքային միջոցառումների համար «ծախսված» գումարները թվում են խիստ կասկածելի, ուռճացված և չհիմնավորված ծախսեր:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր