Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

31 հուլ 2018 13:21

Սերժ Սարգսյանի կնքած միջազգային պայմանագրերը չեն կարող անվավեր ճանաչվել. Սաքունց

Սերժ Սարգսյանի կնքած միջազգային պայմանագրերը չեն կարող անվավեր ճանաչվել. ՍաքունցՍերժ Սարգսյանի վավերացրած պայմանագրերը չեն կարող անվավեր ճանաչվել, քանի որ դրաք դե ֆակտո իշխանության կողմից ընդունված նորմեր են, իսկ քրեկան գործի ազդեցությունը կլինի այդ պահին կատարված կոնկրետ արարքի վրա, Politik.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Հելսինկյան քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից տապալված սահմանադրական կարգի արդյունքում իշխանության եկած Սերժ Սարգսյանի կողմից կնքված միջազգային պայմանագրերից:
Հավելենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվելուց առաջ իր վերջին հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ եթե ինքը սահմանադրական կարգ է տապալել, որի արդյունքում իշխանության է եկել Սերժ Սարգսյանը, ապա պետք է վերանայել այդ տարիներին կնքված բոլոր պայմանագրերը և ընդունված օրենքները:

«Օրինակ՝ Չիլիի ռազմական բռնապետ գեներալ Պինոչետի օրոք ստորագրած բոլոր միջազգային պայմանագրերը, վերջինիս իշխանությունից հետո, քրեկան գործի հարուցմամբ , չեն դադարում գործել, այլ վերակնքվում են նորերը: Ընդամենը գործողությանը տրվում է իրավական գնահատական , որպեսզի նման բան այլևս երբեք չկրկնվի»,-նշեց Արթուր Սաքունցը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր