Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

01 օգոս 2018 13:06

Տանկային բիաթլոնի իրենց խմբում Հայաստանի տանկիստները պահպանում են առաջատար դիրքերը

Տանկային բիաթլոնի իրենց խմբում Հայաստանի տանկիստները պահպանում են առաջատար դիրքերըՄիջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում հուլիսի 31-ին տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարել են բոլոր արգելագոտիները, խոցել 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատել երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:

Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր