Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 օգոս 2018 16:20

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն վճարել է 5,2 միլիարդ դրամ հարկային պարտավորությունը

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն վճարել է 5,2 միլիարդ դրամ հարկային պարտավորությունըՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությանն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 միլիարդ դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով): 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:

Ավելի վաղ ՊԵԿ-ը տեղեկացրել էր, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունում 5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր