Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

02 օգոս 2018 11:10

Սյունիքը կունենա երկու գլխացավանք՝Նախիջևանից և Սյունիքի արևելքից.Այդ շրջաններ կվերադառնան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ

Սյունիքը կունենա երկու գլխացավանք՝Նախիջևանից և Սյունիքի արևելքից.Այդ շրջաններ կվերադառնան հարյուր հազարավոր ադրբեջանցիներԱրցախում չկան գրավյալ տարածքներ`կան տարածքներ, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ`Շահումյան, Գետաշեն, Հյուսիսային Արցախ, Դաշտային Արցախ, շարքը կարելի է անվերջ շարունակել: Արցախն ու հայությունն ունեն տարածքային պահանջներ Ադրբեջանից:
Ադրբեջանի գերնպատակն է ոչնչացնել արցախահությանն ու ՀՀ-ն, որպես պանթուրքիզմի ճանապարհին կանգնած գործոններ:

Արցախի այսօրվա տարածքը սակարկելի չէ`հանձնելու մասին խոսակցությունները դավաճանություն են`այն էլ ապրիլյան քառօրյայից հետո, երբ երիտասարդներն իրենք կյանքը զոհեցին` չնահանջելով:
Ադրբեջանում անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ որևէ անգամ լուսանցքում մնացած քաղաքական ուժ, շարժում, ՀԿ հայտարարի Ղարաբաղի անկախության ճանաչման, հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների կամ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:
Երևանում որոշ ուժեր հայտարարում են հազարավոր մարդկանց կյանքի գնով ձեռք բերված այսօրվա Արցախի 12.000 քկմ տարածքից ադրբեջանական կողմին տարածքներ զիջելու մասին`զոնդաժ է արվում`ստուգվում են հասարակության տրամադրությունները զիջումների պահով:
Սա անթույլատրելի է`հայ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի մի մասի զիջմանը`առողջ բանակությունն ու ինքնապաշտպանական բնազդը պետք է լինեն առաջնային:
Ինչ վերաբերվում է ազատագրված տարածքների զիջման մասին խոսակցություններին, ապա պետք է նշել, որ այդ հողերի անգամ մի մասի հանձնումը Արցախի հայաթափման դռներն է բացելու:
Եթե դիտարկենք այդ շրջանները գոնե աշխարհագրական դիրքի առումով, ապա կտեսնենք, որ նախկին ԼՂԻՄ-ը շրջափակվում է, առնվում է ադրբեջանական օղակի մեջ՝Աղդամը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավորության վրա և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը ապագայում ստեղծելու է նույն այն իրավիճակը, որն առկա էր 1990-ականներին, երբ Աղդամը՝Ստեփանակերտի ուղղությամբ հարված հասցնելու գլխավոր պլացդարմն էր: Ինչ վերաբերվում է մյուս շրջանների վերադարձին, ապա Զանգելանի, Կուբաթլու, Ջեբրայիլի վերադարձը մեկընդմիշտ ոչ հայանպաստ կերպով փոխելու է այդ շրջանների ժողովրդագրական, էթնիկ-կրոնական դեմքը՝ԼՂԻՄ-ը ամբողջ հարավը, Սյունիքը հարավ-արևելյան ամբողջ սահմանագծով ձևավորվում են նոր ադրբեջանական բնակավայրեր՝ապագա ռազմական հենակետեր Արցախի դեմ:

Դա Արցախը կտրում է Իրանից, իսկ Սյունիքի համար ստեղծում լրացուցիչ գլխացավանք ու Նախիջևանի ուղղությունից բացի պետք է սահման կառուցել ու ամրապդնել նաև այդ հատվածում՝Կուբաթլուի ուղղություն, Լաչինի շրջան և այլն, դրա վրա ծախսելով մարդկային ներուժ՝ նոր զորամիավորումներ, զորամասեր, զինտեխնիկա, ինչը հյուծելու է զինված ուժերը և լրացուցիչ բեռ լինի ռազմական բյուջե վրա:
Սյունիքը կունենա երկու գլխացավանք՝ Նախիջևանից և շրջանները Ադրբեջանին հանձնելուց հետո նաև Սյունիքի արևելքից՝հասկանում ենք, թե ինչ է դա նշանակում ռազմական առումով: Այդ շրջաններ կվերադառնան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, ինչը նշանակում է, որ հայկական ռազմական այն հաջողությունները, որոնք առկա էին այդ շրջանները ազատագրելիս 1993-94թթ.-ին զրոյանում են:
Ինչ վերաբերվում է Քելբաջարին, ապա նշենք, որ Քելբաջարը ապահովում է Արցախի ջրային պաշարները`դրանով ամեն ինչ ասված է շրջանի ռազմավարական կարևորության մասին:
Արտեմ Բալասանով

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր