Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

02 օգոս 2018 14:18

ՀՔԾ պետը չի իջնելու մեղադրողների մակարդակին.Մեղադրանքի որոշումը հստակ է, պարզ և հիմնավորված

ՀՔԾ պետը չի իջնելու մեղադրողների մակարդակին.Մեղադրանքի որոշումը  հստակ է, պարզ և հիմնավորվածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով այն մասին, թե ինչպես ԱԺ պատգամավորների ստորագրահավաքը կարող է ազդել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման վրա, ասաց, որ հարցն իրեն ուղղված չէ, այն պետք է ուղղել դատախազությանը:
Մեղադրանքին, որ Քոչարյանի կալանավորման հարցում անգրագիտություն է տեղի ունեցել քննիչների կողմից, Խաչատրյանը հայտարարեց, որ չի իջնելու մեղադրողների մակարդակին և անձնական վիրավորանքներով չի պատասխանելու. «Մեղադրանքի որոշումն այնքան հստակ, պարզ և հիմնավորված է, որ ինձ համար անհասկանալի և ծիծաղելի են այն որոշակի մանիպուլյացիաները, որոնք փորձում են արվել պաշտպանական կողմի ներկայացուցիչների կողմից: Սա վերաբերում է նաև քաղաքական հայտարարություններին: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը։ Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ: Բանակի, Զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներում անթույլատրելի է: Դա կարող է լինելու միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն, ինչը հայտարարված չի եղել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր