Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 օգոս 2018 11:53

Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու». Արթուր Աղաբեկյանի վկայությունը

Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու». Արթուր Աղաբեկյանի վկայությունը1995թ. ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների և ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ: Պաշտպանության կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց Սեյրան Օհանյանին ՝ քարտեզի վրա ցույց տալ պաշտպանական գծից բանակային Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Ֆիզուլի-Ջեբրայիլ մերձճակատային ճանապարհի հեռավորությունը:
Նա տվեց հանձնարարականներ, խոսեց հետագա ռազմական գործողությունների ժամանակ այդ մերձճակատային ճանապարհի կարևորության մասին: Այնուհետև հանձնարարական տվեց, որ այդ ճանապարհը միշտ պետք է լինի վերանորոգված: Վերջում արեց մի կարևոր հայտարարություն, որ կլսեք հազար բան հող հանձնելու վերաբերյալ, զիջումների և փոխզիջումների մասին: Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու: Ցանկացած բանակցության արդյունքի այո կամ ոչ ասողը դուք եք՝ պետք է պատրաստվել պատերազմի: Հետո ցանկություն հայտնեց լինել պաշտպանական գծի հարավ-արևելյան հատվածում, որտեղ հրամանատարը ես էի: Ես՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանին, Լեոնարդ Պետրոսյանին, և եթե հիշողությունս չի դավաճանում նրանց հետ էր նաև Հրանդ Մաթևոսյանը, դիմավորեցի Կարախանբեյլիի պաշտպանական հատվածում: Մանրամասն զեկուցեցի առաջնագծի իրադրության վերաբերյալ և ցույց տվեցի առաջնագիծը: Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի ցանկությամբ Ստեփանակերտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ տեղի ունեցավ հանդիպում, որտեղ ներկա էր նաև ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը: Ս. Սարգսյանը մանրամասն ներկայացրեց բանակցությունների ընթացքը և ցանկություն հայտնեց լսել բոլորի կարծիքը: Անկեղծ խոստովանեմ՝ միասնական կարծիք չձևավորվեց: Բայց կարող եմ հավաստել , որ դոմինանտ տեսակետը պատերազմի պատրաստվելն էր: Այդ հանդիպման ընթացքում հրապարակվեց նաև տարածքային զիջումների վերաբերյալ Արցախում անցկացված սոցհարցումների արդյունքները՝ բնակչության 97 տոկոսը դեմ էր որևէ զիջման: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով այլ ազգովի» և վստահեցրեց, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու: Էնպես որ, լինենք միասնական և պատրաստվենք հակահարձակման: 
 
Ֆեյսբուքյան իր էջում գրում է Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆԸ
  ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր