Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս. Սամվել Սարգսյան

Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել »,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը: Նրա համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել.
«Բայց ինձ դուր է գալիս, որ առանց վախենալու մեղադրվում եւ պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»: Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնալից ուղով է գնում:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա է իրականացվում, դերասանը պատասխանեց.
«Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի: Ես ոչ մի վրեժ կամ վենդետա չեմ տեսնում:
Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բացահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»: