Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

07 օգոս 2018 13:52

Հակահեղափոխական հարձակում․Ռոբերտ Քոչարյանը լուրջ թիմ և ռեսուրս է հավաքում

Հակահեղափոխական հարձակում․Ռոբերտ Քոչարյանը լուրջ թիմ և ռեսուրս է հավաքում«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը բացի իր խփանման միջոցը փոփոխելու կողմնակից 46 պատգամավորները, այս օրերին լուրջ թիմ և ռեսուրս է հավաքում։
Մեզ հասած տեղեկություններով այդ գործին մասնավորապես լծվել են Քոչարյանի որդիները, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա պատգամավոր որդին։ Այդ թիմում մարդիկ են ներգրավված նաև Արցախից, պատգամավորներ, ուժային կառույցի ներկայացուցիչներ, ովքեր այս օրերին Հայաստանում են և ակտիվ բանակցություններ, հանդիպումներ մեջ են։
Նույն տեղեկությունների համաձան Քոչարյանը լուրջ ռեսուրս է կենտրոնացնում նաև մեդիադաշտում։ Մասնավորապես շրջանառվող լուրերի համաձայն նա արդեն գնել է երեք հեռուստաընկերություն և մի քանի կայք։ Այս ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում, թիմ է հավաքվում, որն առաջիկայում ողջ ծավալով կանցնի հակահեղափոխական հարձակման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր