Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

07 օգոս 2018 15:33

Ադրբեջանում ականի պայթյունից երկու գյուղացի է վիրավորվել

Ադրբեջանում ականի պայթյունից երկու գյուղացի է վիրավորվել«Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում՝ Հայաստանին սահմանակցող Թովուզի շրջանում, երկու բնակիչներ ականի պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել:
«Ականի պայթյունից վիրավորվել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներ 24-ամյա Էլշադ Մեհթիևը և 14-ամյա Էլգյուն Հուսեյնովը, նրանք հիմա Թովուզի կենտրոնական հիվանդանոցում են», - ասվում է «Ինտերֆաքս»-ի հաղորդագրությունում:
Գործակալությունը նշում է, որ այդ տարածքում տեղադրված են ականների մասին նախազգուշացնող հատուկ նշաններ:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր