Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

09 օգոս 2018 10:38

Վախենում եմ, որ Պուտինը հենց այդպես Հայաստանին բաց չի թողնի. Կարծում եմ՝ աշնանը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնի

Վախենում եմ, որ Պուտինը հենց այդպես Հայաստանին բաց չի թողնի. Կարծում եմ՝ աշնանը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնիՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հարցազրույց է տվել ռուսական «Նովայա Գազետա» թերթին, որում արծարծել է նաև Հայաստանին առնչվող խնդիրներ։
«Կովկասը արագ փոխվում է։ Նայեք Հայաստանին։ Բացարձակ վերահսկողություն չկա (Ռուսաստանի կողմից), իսկ միայն ռազմական վերահսկողությունն ու ռուսական պրոպագանդան ի վիճակի չեն ժողովրդին հետ պահել իր կամարտահայտությունից։ Թեև վախենում եմ, որ Պուտինը հենց այդպես Հայաստանին բաց չի թողնի։ Կարծում եմ՝ աշնանը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնի։ Այն, որ Փաշինյանը նրան դուր չի գալիս, հասկանալի է։ Թեև Փաշինյանը ամեն կերպ փորձում է նրան գոհացնել։ Սակայն նրան անհնար է գոհացնել»,- ասել է Սաակաշվիլին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր