Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով և ազատվեց քրեական պատասխանատվությունից          Դեռ կունենանք արևոտ օրեր, մի մոռացեք, մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ       Տեսանյութ.Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազան    

09 օգոս 2018 16:00

Ինչպես և երբ է պետք ճիշտ համբուրել կնոջը

Ինչո՞ւ են կանայք սիրում համբուրվել
Այս հարցի ամենահավաստի պատասխանը կարելի է գտնել կենդանաբանության դասագրքում՝ շների մասին պատմող էջում։ Պետք չէ սրա մասին պատմել ընկերուհուդ, հակառակ դեպքում մինչև գարուն շան բնում կանցկացնես… Այսպիսով, կենդանաբանությունում հայտնի է, որ շներն աշխատում են լիզել իրենց տիրոջ հենց երեսը, որպեսզի կարողանան թեկուզ մի կաթիլ տիրոջ թքից կլանել, որի միջոցով նրանք հասկանում են, թե որքանով է տերը սիրում իրենց։ Ուզում ես հավատա, իսկ ուզում ես ոչ, բայց կանայք սիրում են համբուրվել գրեթե նույն պատճառով ու այդ կերպ նրանք տեղեկատվություն են ստանում շրջապատող աշխարհից։ Հետևություն. եթե ուզում ես, որ կինը քեզ օտար չհամարի ու ներս թողնի իր՝ էմոցիաներով հագեցած աշխարհ, սովորիր համբուրվել ու եթե լավ սովորես, ապա երբեմն նույնիսկ առանց խոսքերի կկարողանաս շփվել ընկերուհուդ հետ… Տեսականորեն դա հավանական է։

Ինչպես է պետք համբուրել կնոջը
Հարցրու դա կնոջը և կստանաս նույն արդյունքը, ինչ եթե փորձեիր խոսել Հոնդուրասի ներքաղաքական խնդիրներից շանդ հետ, որը, ինչպես հիշում եք, շատ ընդհանրություններ ունի ընկերուհուդ հետ՝ համբույրների տեսանկյունից։ Այսինքն՝ ոչ մի արդյունք։ Եվ դա ամենևին նրա համար չէ, որ կանայք խորամանք են կամ անխելք։ Նրանք չեն պատասխանի այդ հարցին այն պատճառով, որ իրոք չեն իմանում, թե ինչպես պետք է դու նրանց համբուրես՝ արագ, դանդաղ, լեզվախառը, թե՞ առանց։ Պարզապես փորձիր բոլոր տարբերակներն ու աստիճանաբար հետևություն արա, թե որն է նրան ավելի դուր գալիս, բայց լավ կլինի համոզվես, որ իրոք համբուրվելու տեխնիկային տիրապետում ես՝ ֆրանսիական և ոչ այնքան ֆրանսիական:

Պե՞տք է արդյոք համբուրել կնոջը մինչև սեքսը
Իհարկե՛, անպայման, որովհետև լավ համբուրված կնոջը բավարար է մի քանի ֆրիկցիա, որպեսզի նա հեշտանք ունենա, դե իսկ մնացածն արդեն զուտ Ձեր բոնուսն է։

Պե՞տք է արդյոք համբուրել կնոջը սեքսի ժամանակ
Միանշանա՛կ։ Ու այդ համբույրը, բացի վերոնշյալ միստիկ բաները՝ տեղեկատվություն ստանալու մասին, ունի շատ կիրառական նշանակություն. այն ուժեղացնում է կնոջ գրգռվածությունը, իսկ քեզ մի քիչ շեղում է, ինչն իր հերթին առավելություն է, որովհետև ավելի շատ ժամանակ է քեզ թողնում զուգընկերուհուդ հաճույք պատճառելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր