Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

10 օգոս 2018 15:03

«Քոչարյանի համար մի ճանապարհ կա՝ դեպի բանտախուց». Փոստանջյանը վերաքննիչ դատարանում է

«Քոչարյանի համար մի ճանապարհ կա՝ դեպի բանտախուց». Փոստանջյանը վերաքննիչ դատարանում էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը շարունակվում է:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր համակիրների հետ մուտք է գործել Վերաքննիչ դատարան և բողոքի ակցիա է իրականցնում:

Փոստանջյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը խոչընդոտ է հանդիսանալու քննությանը:
Ըստ նրա՝ Քոչարյանի համար այստեղից մի ճանապարհ կա՝ «դեպի բանտախուց` ցմահ ազատազրկման դատավճռով»:
Միևնույն ժամանակ Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ «մեղադրանքի ծավալը պետք է մեծացնել, նա պետական դավաճան է մեր ազգին, երկրին անդառնալի վնասներ է հասցրել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր