Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 օգոս 2018 10:02

«Հրապարակ».Յուրաքանչյուր անձի դոսյեներից լավ տեղյակ Աղվան Հովսեփյանը կաջակցի նոր իշխանություններին, եթե...

Լուրեր են շրջում, որ իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, ով քաջատեղյակ է Հայաստանում գործունեություն ծավալած յուրաքանչյուր անձի դոսյեներից եւ լավ գիտի, թե ում տակ ինչ կա, ում ինչ գործով կարելի է «բռնել»։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Մեզ  ասացին, որ Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել․ նա երաշխիքներ է պահանջել, որ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը նրանց կաջակցի ամեն ինչով։ Մենք փորձեցինք կապ հաստատել պրն Հովսեփյանի հետ, բայց նրա հետ կապի բոլոր հնարավոր միջոցները վերջին օրերին անհասանելի են։

Մեր տեղեկություններով՝ Աղվան Հովսեփյանի նման անձնական անձեռնմխելիության երաշխիքներ է ստացել նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»,– գրում է օրաթերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր