Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 օգոս 2018 12:55

Իրավախախտմամբ՝ իրավախախտման դեմ. ակտիվիստները տապալեցին Քոչարյանի ասուլիսը

Իրավախախտմամբ՝ իրավախախտման դեմ. ակտիվիստները տապալեցին Քոչարյանի ասուլիսը Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը «Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցների ջանքերով տապալվեց:

VERELQ-ի հետ զրույցում ակցիայի մասնակից, ՀԱԿ ակտիվիստ Կարեն Թովմասյանը նշեց, որ իրենց նպատակը միայն ասուլիսը տապալելը չէր.

«Սա բողոքի ակցիա է դատարանի ապօրինի որոշման դեմ : Ռոբերտ Քոչարյանը, որը մարտի 1-ին մարդ է գնդակահարել և արտակարգ դրություն է հայտարարել Երևանում, իրավունք չունի ասուլիս տալ և պետք է գտնվի բանտում: Թեպետ իշխանությունները չեն խառնվում դատական գործերին, բայց մենք, որպես հանրություն, մեր բողոքի ձայնն ենք բարձրացմնում, թեկուզ և խախտելով որոշ իրավունքներ»,- նշեց նա:

Հարցին, թե ակտիվիստների գործողությունները որքանո՞վ են տեղավորվում ազատ խոսքի և մամուլի ազատության սկզբունքի պահպանման շրջանակներում, ակտիվիստը պատասխանեց՝ ամբողջությամբ տեղցավորվում են, բայց չկարողացավ հիմնավորել:

Ճշտող հարցին ի պատասխան՝ ստացվում է, որ իրավախախտմամբ պայքարում են իրավախախտման դեմ, արձատգանքեց. «Այո, մենք պայքարում ենք դատարանի ապօրինի որոշման դեմ»:

Այս պահին «Պրիվետ Ռոբ» ակցիայի ակտիվիստները շարունակում են մնալ թե՛ ասուլիսի դահլիճում, թե՛ դրսում, բայց նրանց մեծ մասը երթով ուղևորվեց դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Նշենք, որ ըստ ականատեսների՝ Ռոբերտ Քոչարյանի ավտոշարասյունը հեռացել է հյուրանոցի տարածքից, որտեղ պետք է տեղի ունենար նրա ասուլիսը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր