Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

14 օգոս 2018 15:17

Ռուսական կայքի անդրադարձը Քոչարյանի ազատ արձակմանը

Ռուսական կայքի անդրադարձը Քոչարյանի ազատ արձակմանըԻնչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը, Վերաքննիչ դատարանը որոշեց փոխել խափանման միջոցը, քանի որ Քոչարյանը որպես նախկին նախագահ ունի անձեռնմխելիություն: Հիշեցնենք, որ,հուլիսի 28-ին, Երևանի առաջին ատյանի դատարանը Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հայցը բավարարել էր՝ ձերբակալելով 2008 թ. Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրի նախկին նախագահին: Քոչարյանը ձերբակալվել էր երկու ամիս ժամկետով:


2008 թ. Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: Մարտի 1-ին տեղի ունեցած անկարգություններից հետո նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց: 2009 թ-ին, ոստիկանությանը ինքնակամ հանձնվելուց հետո՝ 2010թ. հունվարին, նա յոթ տարվա ազատազրկման դատապարտվեց՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 2011 թ. մայիսին ազատ է արձակվել համաներման արդյունքում: Վարչապետի ընտրությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ «մարտի 1-ի գործի» բացահայտումը անխուսափելի է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր