Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

15 օգոս 2018 10:02

«Հրապարակ». Ալյուրը թանկացել է.առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա՛մ գինը, կա՛մ քաշը

«Հրապարակ». Ալյուրը թանկացել է.առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա՛մ գինը, կա՛մ քաշը«Հրապարակ» թերթը գրում է. «Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։

Եվ քանի որ Բաղրամյանի ալրաղացը գերիշխող դիրք ունի շուկայում, ապա շղթայական կարգով ալյուրի գինը կբարձրանա նաև մյուս ալրաղացներում, ինչը նշանակում է, որ առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա՛մ գինը, կա՛մ քաշը»։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր