«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

15 օգոս 2018 13:53

Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի իրավասությունները փոխանցել երկրի վարչապետին. «Ինտերֆաքս»

Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի իրավասությունները փոխանցել երկրի վարչապետին. «Ինտերֆաքս»Հայաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փոփոխություններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ, համաձայն որի՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդում այդ երկիրը կներկայացնի վարչապետը։ Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի»՝ չորեքշաբթի օրը հայտարարել է Կազմակերպության մամլո ծառայությունը։

ՀԱՊԿ լրատվական ծառայության տվյալներով՝ նախաձեռնությունը բարձրաձայնվել է Կազմակերպության մշտական խորհրդի՝ երեքշաբթի օրը տեղի ունեցած նիստի ընթացքում։
«Դիտարկվել են նաև 1992թ. մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի, ինչպես նաև՝ 2002թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ կանոնադրության արձանագրությունների մեջ փոփոխություններ մտցնելու նախագիծը, որոնք Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջարկվել են Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների՝ուժի մեջ մտնելու կապակցությամբ։ Համաձայն դրանց՝ ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության կողմից դիտարկվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը վերապահված է Հայաստանի Հանրապետության վարչապետի իրավասությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ մամլո ծառայությունից նշեցին, որ Կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթերի նախագծերը մի փաթեթով ուղարկել ներպետական համաձայնեցման։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայումս Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն է։ Հուլիսին նա հայկական իրավապահ մարմինների կողմից ենթարկվեց քրեական հետապնդման։
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է ներկայացրել 2008թ. մարտի մեկի ցույցերը ցրելու գործի շրջանակներում։ Այդ ժամանակ նախագահական ընտրությունների (որում հաղթել էր Սերժ Սարգսյանը) արդյունքների դեմ բողոքող բազմահազարանոց ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառվեց, ու ցույցերը ցրվեցին։ Այդ ժամանակ զոհվեցին 10 անձինք, ավելի քան  250-ը վիրավորվեցին։
Այդ ժամանակաշրջանում Խաչատուրովը Հայաստանի Զինված ուժերի Երևանի կայազորի պետն էր։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար վերջինս նշանակվել է 2017թ. 3 տարով։
Հուլիսի 28-ին Ընդհանուր իրավասության Երևանի դատարանը որոշում կայացրեց ձերբակալել Խաչատուրովին։ Հատուկ քննչական ծառայությունը նրան թույլ տվեց լքել Հայաստանն ու աշխատանքի վերադառնալ Մոսկվա՝ պարտավորեցնելով նրան անհրաժեշտության դեպքում ներկայանալ քննչական մարմնին։
Հայաստանը ՀԱՊԿ անդամ-պետություններին առաջարկեց սկսել Կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց։
Հայաստանում 2008թ.Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ձերբակալվեց նաև Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն օրերս նա ազատ արձակվեց։
Հայաստանի կառավարությունը ներկայումս գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր