Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին          Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետները       Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ    

16 օգոս 2018 09:46

«Հրապարակ» .Դատական համակարգում մի տեսակ սարսափած են դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսված արշավից

«Հրապարակ» .Դատական համակարգում մի տեսակ սարսափած են դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսված արշավից«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում մի կողմից՝ վրդովված են, մյուս կողմից՝ սարսափած քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսված արշավից։

Հիշեցնենք․ նա այն դատավորն է, ով բաց թողեց Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ նախկին նախագահի անձեռնմխելիությունը որպես հիմք մատնանշելով։
Դատավորները վրդովված են, որ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին արձակուրդ է գնացել՝ այս ծանր գործի բեռը թողնելով Ազարյանի վրա։ Նաև կարծում են, որ իր տեղում չէ Դատավորների միությունը՝ նախագահ Երվանդ Խունդկարյանի ղեկավարությամբ, որը որոշում կայացրած դատավորին պաշտպանելու ուղղությամբ ոչ մի քայլ չի անում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր