Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Վանեցյան
100 օրվա ընթացքում պետական բյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափին։Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ԱԱԾ տնօրենը պնդեց՝ ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել։
Նա վերահաստատեց՝ չի անդրադառնալու ԱԱԾ–ի նախկին գործունեությանը. «ԱԱԾ–ի մասին խոսելու եմ 2018 թվականի մայիսի 10-ից սկսած՝ այն օրվանից, երբ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն։ Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքական հայտարարություններ չեմ անում»։
Վանեցյանի կարծիքով՝ 100 օրում արձանագրված արդյունքներին հնարավոր է եղել հասնել ստեղծված նոր իրավիճակի, վարչապետի ու կառավարության մոտեցումների շնորհիվ. «Ես դա պայմանավում եմ նոր ստեղծված իրավիճակով, վարչապետի ու կառավարության մոտեցումներով, որոնք շատ են տարբերվում նախկին իշխանությունների մոտեցումներից»,–եզրափակեց նա։
