Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

16 օգոս 2018 15:44

Անվտանգության տեսանկյունից շատ խնդիրներ կարող են առաջանալ քայլերթ կատարելով դեպի Հանրապետության հրապարակ.դա վատ միտք է

Անվտանգության տեսանկյունից շատ խնդիրներ կարող են առաջանալ քայլերթ կատարելով դեպի Հանրապետության հրապարակ.դա վատ միտք էՀուսով եմ, որ վաղվա հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանի անախադեպ հայտարարություններ, որոնք կտրուկ են և որոնք շարունակում  են հեղափոխության սկզբնական ոգին: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայկ Մարտիրոսյանը,  խոսելով ՀՀ վարչապետի վաղվա կայանալիք հանրահավաքից: 
« Պետք է արվեն հայտարարություններ և հայցվի ժողովրդի աջակցությունը, ինչ-որ նոր քայլ  կատարելու համար: Եթե այդպես չլինի , որը նույնպես բացառել չենք կարող, կլինի բավականին տարօրինակ հանգամանք: Կարող է անգամ նվազել վարչապետի հանդեպ եղած վստահությունը, որովհետև մարդիկ գնում են ոչ թե հաշվետվություն լսելու այլ աջակցությունը ցույց տալու, անհրաժեշտ քայլեր կատարելու նոր մանդատ տալու համար»,-ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանն անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը, համաձայն որի նա առաջարկում է քայլերթով Երևանի մի կետից հասնել Հանրապետության հրապարակ, նշեց, որ դա վատ միտք է, քանի որ անվտանգության տեսանկյունից շատ խնդիրներ կարող է առաջանալ:
«Կարծում եմ՝ վարչապետը շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը: Հեղափոխական փուլում ենք, չի կարելի նման բան անել, քանի որ վարչապետը պետք է հասկանա, որ վարչապետը միայն ինքն իրեն չի պատկանում: Ցավոք սրտի ունենք մի իրավիճակ, երբ ամեն բան կենտրոնացած է Փաշինյանի մեջ, երբ հեղափոխության հաջողությունն ու ձախողումը պայմանավորված է նրանով»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը հավելելով, որ այս պահի դրությամբ վարչապետի կարևորությունը այնպիսինն է, որ այն ուղղակիորեն փոխկապակցված է երկրի ապագայի հետ և հետևաբար նա պետք է չափազանց լրջորեն վերաբերի իր անվտանգության հետ կապված հարցերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր