Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

17 օգոս 2018 10:53

Քոչարյանը կոնկրետ մարտահրավեր նետեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսը

Քոչարյանը կոնկրետ մարտահրավեր նետեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսըԻնչպես արեն հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է թե վերադարձել է քաղաքակնություն։

Հարցին՝ արդյոք նա վերադառնո՞ւմ է քաղաքականություն, Քոչարյանը պատասխանել է՝ «համարեք. որ վերադարձել եմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու համար․․․

Իր հարցազրույցում Քոչարյանը կոնկրետ մարտահրավեր նետեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Ռոբերտ Քոչարյանն այս կերպ հաստատեց իր այն պնդումը, որ իշխանությունը դա ճամպրուկ չէ, որ մի օրում հանձնեն։

Թերևս ՀՀ երկրորդ նախագահը ոչ մի կերպ չի հարմարվում իշխանության ընդմիշտ կորստի հետ և մոբիլիզացնելով իր ողջ ռեսուրսը դուրս է գալիս քաղաքական պայքարի։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին, այսօր՝ օգոստոսի 17-ին, մեծ հանրահավաք է հրավիրել։

Այդ հանրահավաքով Փաշինյանը պատասխան կտա Քոչարյանին և մնացյալ այլ ուժերին, որոնք որոշակի հուս ունեն՝ իշխանության զավթման գործում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր