Եղել են բազմաթիվ հրավերներ թե՛ տեղական լրատվամիջոցների կողմից , թե՛ արտասահմանյան․ Վիկտոր Սողոմոնյան

Primenews.am-ը կապ հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ։ Հարցին՝ եղել են այլ լրատվամիջոցներից հրավերներ, պատասխանեց․ «Չեմ ուզում թաքցնել, այո եղել են բազմաթիվ հրավերներ՝ թե տեղական լրատվամիջոցների կողմից, թե արտասահմանյան։ Չեմ ուզում թաքցնել նաև, որ կան առաջարկներ, որոնք ընդունվել են արդեն»։ Մեր ճշտող հարցին՝ արտասահմանյան լրատվամիջոցների մեջ կան նաև առաջարկներ ՌԴ-ից, Վիկտոր Սողոմոնյանն ասաց․ «Բազմաթիվ են առաջարկները, միջազգային տարբեր լրատվամիջոցների կողմից»։ Մենք հետաքրքրվեցինք՜ այդ դեպքում, ինչով է պայմանավորված Երկիր Մեդիայով հարցազրույց տալու ընտրությունը, արդյո՞ք դա կապ ունի ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի այն հայտարարության հետ, որ ՀՅԴ-ն չի բացառում Քոչարյանի հետ համագործակցությունը։ «Կխնդրեի երեկվա հարցազրույցը չքաղաքականացնեիք այդ առումով։ Հայտարարությունը ոչ մի կապ չունի նրա հետ, որ հարցազրույցը եղել է Երկիր Մեդիայի եթերով»,- ասաց Սողոմոնյանը։
Վիկտոր Սողոմոնյանը չցանկացավ բացել չակերտներն ու ասել, թե կոնկրետ որ լրատվամիջոցներն են հրավեր ուղարկել։ Նա նաև չասաց, թե երբ են նախատեսվում այլ լրատվամիջոցներով հարցազրույցներ Ռոբերտ Քոչարյանի հետ։