Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

18 օգոս 2018 09:46

«Ժողովուրդ».Ընտրակաշառք տալը քրեականացվեց. ընդհուպ մինչև ազատազրկում

«Ժողովուրդ».Ընտրակաշառք տալը քրեականացվեց. ընդհուպ մինչև ազատազրկում«Ժողովուրդ» օրաթերթ օնլայն տարբերակում կարդում են. «ՀՀ արդարադատության նախարարությունը փոփոխություն է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքում, որով առաջարկում է ընտրակաշառք տալու համար վարչական պատասխանատվության փոխարեն սահմանել նաեւ ազատազրկում: Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 44.10-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալու (խոստանալու) կամ ծառայություններ մատուցելու (խոստանալու) համար: Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ առաջարկվում է քրեականացնել նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Փաթեթով առաջարկվում է նաև ընտրողի կողմից դիտավորությամբ քվեարկության գաղտնիության խախտումը դասել քրեական օրենսգքրի հատուկ մասով արգելված արարքների շարքին՝ որպես ոչ ծանր հանցագործություն»:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթ օնլայն տարբերակում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր