Կրակոցներ՝ են հնչել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, 1 անձ մահացել է          Gallup-ը հրապարակել է հարցման արդյունքներ, ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%       Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի    

18 օգոս 2018 13:48

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է մտնում ոչ թե իր կամքով, այլ սա ուղղակի իր համար պաշտպանվելու տարբերակ է

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է մտնում ոչ թե իր կամքով, այլ սա ուղղակի իր համար պաշտպանվելու տարբերակ էՀՀ երկրորդ նախագահը քաղաքականություն վերադարձավ, քանի որ Մարտի 1-ի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ, Aysor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը.
«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է մտնում ոչ թե իր կամքով, իր ցանկությունով, այլ սա ուղղակի իր համար պաշտպանվելու տարբերակ է: Քանի որ նա Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, պարզ է, որ պաշտպանվելու ամենալավ ձևն էր մտնել քաղաքական դաշտ ու հետո ասել` «ինձ հալածում են»: Կարծում եմ` իր պաշտպաններն իրեն հենց այդ ծրագիրն են հուշել», – ասաց քաղաքագետը:
Նա համոզմունք հայտնեց, որ «Ռոբերտ Քոչարյանը շատ լավ պատկերացնում է ու գիտի, թե իր նկատմամբ ինչ տրամադրություններ ունի հասարակությունը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր