Քոչարյանի մերկապարանոց ստերը. Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել,հասարակության հիշողությունից ոչինչ չես կարող ջնջել

1. Քոչարյանն ասում է, որ երկու ընտրություններում էլ հաղթել է, և իրեն դեմ է եղել ընտրողների 36 տոկոսը: Այսինքն՝ նա հավաքել է հանրության 64 տոկոսի ձայները:
ՍՈԻՏ –Թե՛ 1998 թվականին եւ թե՛ 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում 7 տոկոսից ավելի ձայն երբեք չի հավաքել։ Իրականում Քոչարյանը չի ընտրվել ՀՀ նախագահ. ընտրությունները կեղծվել են: Նա նախագահ է դարձել իր մանկլավիկների լցոնումների եւ ԿԸՀ-ի կատարած նկարչության շնորհիվ։
2. Քոչարյանն ասում է, որ հանրությունն իրեն լավ հիշողություններով է հիշում:
ՍՈՒՏ- Քոչարյանին ժողովուրդն իսկապես ԼԱՎ է հիշում, բայց ոչ լավ հիշողություններով: Նա հասարակության մեջ ասոցացվում է թալանի և արյան հետ: Քոչարյանի տարիներին են հենց տեղի ունեցել մեր երկրի պատմության ամենաողբերգական իրադարձությունները՝ հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Քոչարյանի կառավարման տարիներին սպանվեցին քաղաքական և հասարակական գործիչներ, «հանկարծամահ» էին լինում ընդդիմադիրներ: Կրկնում ենք, Քոչարյանը ասոցացվում է Հայաստանում տեղի ունեցած անօրիանականությունների, թալանի և արյան հետ:
3-Փաստաբաններն իրենց թիմով ջախջախել են մեղադրանքը:
ՍՈՒՏ- Քոչարյանի մեղադրանքը իր վրայից չի հանվել: Քոչարյանին ազատ են արձակել օրենքում եղած որոշակի բացերի հետևանքով, ոչ թե նրա համար, որ իր անմեղությունն ապացուցվել է:
4-Ասում է, որ ՀՔԾ պետը իրեն թույլ է տալիս այնպիսի բաներ, որոնք հակասության մեջ են օրենքի հետ: Ասում է, որ ՀՔԾ պետը իրեն համարում է ՕՐԵՆՔ:
ՍՈՒՏ-ՀՔԾ պետը մինչ այս պահը հրապարակել է այնպիսի փաստեր, որոնց ծանոթ են եղել բոլորը: Այստեղ Քոչարյանը կրկին կեղծում է: Քոչարյանը ապօրինությունների կոչ է անում նաև՝ թիրախավորելով լրագրողներին: Նա հորդորում է լրագրողներին հրապարակել նախաքննության գաղտնիքները: Քոչարյանն ապօրինությունների է դրդում լրատվամիջոցներին, սակայն սա քննարկման այլ նյութ է:
5-Խոսում է հետապնդումներից և անօրինականություններից, որոնք, իբրև թե, տեղի են ունենում հիմա:
ՍՈՒՏ- Չկա որևէ անօրինականություն, որոնք կատարեն ներկայում: Մենք բոլորս հիշում ենք Քոչարյանի կառավարման տարիները,երբ բանտերը լցվում էին քաղաքական գործիչներով և այն մարդկանցով, որոնք դեմ էին հանդես գալիս իր իշխանությանը: Այն ինչ արել է ինքը՝ քաղաքական հետապնդումներ, վերագրում է նոր իշխանություններին: Պետք է արձանագրենք, որ այսօր տեղի է ունենում հակառակը՝ քաղբանտարկյալները բանտերից դուրս են գալիս։
6-Հարցին, թե որևէ մեկն իր դեմ ցուցմունք գրե՞լ է, Քոչարյանն ասում է, որ դրանք դատարկ ցուցմունքներ են:
ՍՈՒՏ-Ցուցմունքները չեն կարող լինել դատարկ, քանի որ դրանք փաստեր են, և այդ ցուցմունքների հիմքով ինքը կալանավորվել է: Վկայությունների գնահատականը հետագայում պետք է տա դատարանը և որոշի՝ որ վկայությունն է արժանահավատ, որը՝ ոչ:
Հարցին, թե կա՞ն պաշտոնյաներ, որոնք իր դեմ ցուցմունք են տվել՝ Քոչարյանը չի պատասխանում, այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այո կան ներկա և նախկին պաշտոնյաներ, ովքեր Քոչարյանի դեմ ցուցմունք են տվել Մարտի 1-ի գործով:
7-Ասում է, որ ինքը ասել է, որ կամ պետք է հավաքները մարվեն իրենք իրենցով, կամ պետք է ոստիկանությունը միջոցներ ձեռնարկի: Ըստ Քոչարյանի 3-րդ տարբերակ չի եղել:
ՍՈՒՏ- Եղել է ոչ միայն 3-րդ, այլ նաև շատ տարբերակներ: Օրինակ՝ կարող էին բանակցել ընդդիմադիրների հետ. չեն բանակցել և բանակցելու փոխարեն, այդ օրերին ողջ պետական ապարատը զբաղված էր ցինիկ հայտարարություններ անելով ու սպառնալով: Տարբերակներից մեկը կարող էր լինել ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկը, ինչը չարվեց, որովհետև կփաստվեր, որ Սերժ Սարգսյանը պարտվել է և նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Քոչարյանն ասում էր, որ բանակցելու փորձ է արել Վեհափառ տերը: Նկատենք, որ գործ ունենք պետական կառավարման հետ, և եկեղեցին անջատ է պետությունից: Եկեղեցին այստեղ անելու ոչինչ չի ունեցել: Բանակցել ու այլ լուծումներ պետք է գտներ միայն ու միայն այդ օրվա իշխանությունը՝ Քոչարյանի գլխավորությամբ:
8-Հարցազրույցում ասում է, որ արտակարգ դրություն հայտարարվել է այն ժամանակ, երբ արդեն սկսել են հարձակվել ոստիկանության զորքերի վրա:
Սա արդեն վաղուց բացահայտված սուտ է: Ոչ մի խաղաղ ցուցարար չի հարձակվել ոստիկանության աշխատողների վրա: Հարձակվողները եղել են սադրիչներ, որոնք ուղարկվել են հենց իրենց կողմից; Սադրիչները ժողովրդի խաղաղ ցույցը վեր են ածել խուժանությունների, այրել են մեքենաներ, հարձակվել ոստիկանության աշխատողների վրա, թալանել խանութներ, որից հետո պաշտոնյաները, այսպես ասած, կանաչ լույս են ստացել արտակարգ դրություն հայտարարելու համար:
9-Քոչարյանն ասում է, որ ընդդիմադիրները հայտարարել էին պետական համակարգը կազմալուծելու մասին, այդ պարագայում ինքը չէր կարող հանգիստ նստել:
Սուտ է- Ոչ ոք չի հայտարարել պետական համակարգը կազմալուծելու մասին: Ընդդիմադիրները հայտարարում էին իշխանությունը կազմալուծելու, ավելի կոնկրետ՝ ավազակապետական իշխանությունը կազմաքանդելու մասին: Մի բան է պետությունն ու պետականությունը, բոլորովին այլ բան Քոչարյանն ու իր իշխանությունը:
10-Ասում է, որ ընդդիմադիրները տեղ չէին թողել խոսելու, տեղ չէին թողել պայմանավորվելու:
Սա երկրորդ անգամ կրկնվող սուտ է: Այդ օրերին իշխանությունները ոչ միայն չէին ցանկացել բանակցել, այլ նաև ագրեսիվ հայտարարություններով և սպառնալիքներով էին հանդես գալիս:
11-Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու իր քայլը պատճառաբանում է 2 ասպեկտով: Առաջինն ինչպես ինքն է ասում, վտանգներն են, որոնք ինքը տեսնում է, աշխարհաքաղաքական իրավիճակներից ելնելով: Եվ մյուսն էլ այն է, որ իբրև թե նոր կառավարությունը չի հասկանում թե առհասարակ ինչ է կատարվում; Քոչարյանը այստեղ ասում է, որ հիմնադրամներից ֆինանսավորողները, կարող է, գումարները ստանում են Ադրբեջանից և Թուրքիայից:
Սուտ է- Ոչ մի աշխարհաքաղաքական վտանգ գոյոթյուն չունի: Քոչարյանը քաղաքականություն է վերադառնում, որպեսզի պաշտպանի իր միլիարդները: Սա ամենակարևորն է: Քոչարյանը հասկանում է, որ այսօրվա իշխանությունները օրինական ճանապարհով հետ են բերելու այն միլիարդները, որոնք ինքը թալանել է երկրից ու ժողովրդից: Սակայն ամենասարսափելին այն է, որ Քոչարյանը ուղիղ վնասում է Հայաստանի ազգային անվտանգությանը՝ երկրի շատ պաշտոնյաների մեղադրելով Ադրբեջանից և Թուրքիայից ֆինանսավորվելու համար: Սրա մասին գուցե ԱԱԾ-ն սկսի մտածել:
Քոչարյանը կեղծ լուրերով փորձում է սրել նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները: Ի վերջո Քոչարյանը քաղաքականություն է վերադառնում որպես շարքային ընդդիմադիր, ինչպես ինքն էր ժամանակին կոչել Տեր-Պետրոսյանին:
12-Ասում է, որ այլ կարծիք ունեցող մարդկանց հետապնդում են և երկիրը բաժանել են սև ու սպիտակների:
Սուտ – Սև ու սպիտակի ոչ ոք ոչ ոքի չի բաժանել: Պարզապես մարդիկ գիտեն, թե ով է Քոչարյանը, ինչեր է արել հայ ժողովրդի դեմ։ Այդ իսկ պատճաով էլ չեն ընդունում նրան: Քոչարյանը զուր տեղը փորձում է պառակտել հայ ժողովրդին, ինչը կանխել է պետք:
13. Քոչարյանն ասում է, որ հանրահավաքին ամենաշատը կարող են մասնակցել 100 հազար մարդ (հանրահավաքին շատ ավելի են հավաքվել՝ 200 հազարն անցել է) և որ այդ մարդիկ մեծամասնություն չեն:
Այ սա քաղաքագիտական սուտ է: 100 հազար հոգին այն ակտիվ զանգվածն է, որը միշտ էլ հավաքվում է: Միլիոնավոր մարդիկ չեն հանրահավաքին ներկա չեն, որովհետև նախորդ իշխանություններից փախչելով՝ լքել են Երկիրը, իսկ շատերն էլ գտնվում են գյուղերում, մի մասը աշխատանքի է, մի մասը խնամում է երեաներին և այլն և այլն: 100 հազար մարդը 1 ու կեսից 2 միլիոնի, ասել կուզի ընդգծված մեծամասնության ակտիվ ներկայացուցիչներն են: Դա ցույց կտա առաջիկա ընտրությունները, երբ Փաշինյանը 70-80 տոկոս ձայն կհավաքի:
14, Ասում է, որ այս իշխանությունները ազատ կարծիք չեն հանդուրժում:
Սա սուտ չէ, սա արդեն ցինզմ է, ընդ որում լկտի ցինիզմ: Քոչարյանի տարիներին լռեցվել է ազատ խոսքը: Փակվել է Ա1+ը, օրերով թույլ չեն տվել տպվել ազատ մամուլին, բռնաճնշումներ են եղել լրագրողների՝ այդ թվում ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Հայաստանում Ազատ խոսք կա հիմա: Քոչարյանի այս ցինիզմին երկար անդրադառնալ չարժե էլ: Մենք տեսել ենք ամեն ինչ և ունենք ԼԱՎ հիշողություն:
15. Նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է բանակցել Արցախի հարցով:
Ստում է սիրելի ընթերցող: Փաշինյանն ու նոր կառավարությունը չեն հրաժարվել բանակցություններից: Ավելին, նոր իշխանությունները բանակցություններին մոտենում են է՛լ ավելի պատասխանատվությամբ և է՛լ ավելի արժանապատիվ, քան եղել է մինչ օրս:
16. Հասնելով տնտեսությանը, Քոչարյանն ասում է, որ Հայաստանում տնտեսություն չկա:
Տնտեսություն կա, որը ոտքի է կանգնում միայն այսօր: Առկա են բոլոր փաստաթղթերն, ու նոր կառավարությունը ոչ միայն նոր քայլեր է անում, այլ ապահովում է եղած տնտեսության շարունակականությունը: Կան բոլոր փաստաթղթերը, բոլոր պայմանավորվածությունները: Քոչարյանն ասաց, որ մարդկանց բռնելով տնտեսություն չեն զարգացնում:
Բայց նոր իշխանությունները չեն ասել, որ մարդկանց բռնելով են տնտեսություն զարգացնում: Հիմա, երբ երկրում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար, երբ չկա հովանավորչություն, երբ կան ազատ տնտեսական հարաբերություններ, պարզ է, որ նախկին բոլոր ապօրինի պայմանավորվածություններն ի չիք են դառնում: Սա, ի դեպ, տնտեսության համար ամենակարևոր բանն է:
Պատկերավոր մի օրինակ բերենք, որպեսզի ընթերցողն ավելի լավ հասկանա: Եթե Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տարիներին որևէ մեկը ցանկանար 30 կով և 1000 ոչխար պահել, նրան կստիպեին կամ «փայ տալ» իր ունեցածից, կամ էլ հարկայինն ու ԱԱԾ-ն մոխիր կդարձնեին այդ բիզնեսը: Դրանից էլ ծնվեց արտագաղթն, ու երկիրը դատարկվեց: Հիմա տեղի է ունենում հակառակը: Մարդիկ տեսնելով, որ կարող են այստեղ բիզնես գործունեություն ծավալել և միայն հարկերը վճարեն՝ կամաց-կամաց վերադառնում են: Եթե լինի բիզնես մրցակցություն, դաշտը լցվի՝ գները կնվազեն, որակը կբարձրանա: Սա պարզ ճշմարտություն է, և պետք չէ տնտեսագետ լինել սա հասկանալու համար:
17. Ասում է, որ իր տարիներին 8 անգամ տնտեսությունն աճել է և որ մոնոպոլիաներ չեն եղել:
Մոնոպոլիաների հիմքը դրել է Քոչարյանը, հովանավորչության հիմքը դրել է Քոչարյանը: Ասում է, որ տնտեսությունն իր օրոք 8 անգամ աճել է: Սա ծիծաղելի է: Պարզապես այդ տարիներին համաշխարային տնտեսական իրավիճակը շատ լավ էր և Հայաստանում արվում էին ներդրումներ, ընդ որում, այդ տնտեսական աճը ապահովվել է Հյուսիսային պողոտայի շինարարության հաշվին, ի դեպ, ինչի հետեւանքով բազմաթիվ ընտանիքներ ուղղակի վտարվեցին իրենց տներից։: Ոչ մի գործարան չի բացվել, հակառակը Քոչարյանի տարիներին անխնա թալանվել են դեռևս չթալանված գործարանները, այդ թվում՝ Նաիրիտը: 8 անգամ տնտեսությունը զարգանալու դեպքում, Հայաստանն այսօր ոչ միայն արտաքին 7 միլիարդ դոլարի պարտք չէր ունենա, այլ մի այդքան մեզ պարտք կլինեին:
18. Ասում է, որ իր օրոք պաշտոնյաները չեն հարստացել:
Դարձյալ ՍՈՒՏ: Միայն մեկ օրինակ: Մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանը միջազգային մի շարք գնահատականներով 300-400 միլոն դոլարի կապիտալ ունի: Միայն Հայաստանում ունի 3 հյուրանոց , մի քանի տասնյակ բնակարաններ, իսկ թե ինչեր ունի Հայաստանից դուրս՝ դա էլ կպարզի նոր իշխանությունը:
Քոչարյանի ամենամեծ սուտը այն է, որ ինքը միլիարդներ չունի: Սիրելի ընթերցող, Քոչարյանը մի քանի միլիարդ դոլարի կապիտալ ունի, ընդ որում այդ գումարները պահվում են խիստ վերահսկվող բանկերում, որոնց հասնելն անհնարին թվացող բան է: Քոչարյանը միանգամից չի կարող իր ամբողջ գումարը վերցնել: Ասեմ ինչու. 300-400 միլիոն դոլարը բավարար է ատոմային ռումբ սարքելու համար, եթե մարդն առձեռն ունենա այդքան փող՝ կկարողանա նման զանգվածային ոչնչացման զենք ունենալ: Բանկերը, որտեղ պահվում են Քոչարյանի միլիարդները, նրան գումարները կտան մաս-մաս՝ բացատրություններ ստանալուց հետո միայն:
Ասում է, որ ինքը փայատեր չէ ո՛չ բանկերում, ո՛չ էլ մամուլում նշված տեղերում:
Ընդունենք կա 150 ընկերություն, 150-ից 75-ում Քոչարյանն ունի մասնաբաժին: Այստեղ Քոչարյանը մանիպուլացնում է հասարակությանը: Այն ընկերություններում, որտեղ մասնաբաժին չունի, ասում է տեսեք ես այստեղ մասնաբաժին չունեմ, ու չի ասում այն ընկերությունների անունները, որում ունի մասնաբաժին: Չի ասում, որ «Տոյոտա Երևանն» իրենն է, չի ասում, որ «Նաիրի ինշուրանս»-ն իրենն է, չի ասում, որ «Նաիրի բժշկական կենտրոնն իրենն է»: Ասում է՝ օդանավակայանն իմը չէ:
Է, ընդունենք օդանավակայանն ու «Կոնվերս բանկ»-ը քեզ չեն պատկանում, բայց մյուսներն էլ քոնն են չէ: Քոչարյանը չի ասում, որ ինքը մի քանի տոկոս մասնաբաժին ունի 20 միլիարդ կապիտալ ունեցող «Սիստեմա ԱՖԿ» համաշխարհային ընկերությունում: Միայն «Սիստեմա» ընկերության նրա մասնաբաժինը կարող է հասնել միլիարդ դոլարի: ԻսկԵրևանում գտնվող այն բազմաթիվ խանութներն ու տարածքները, որոնք պատկանում են նրան…
Հյուսիսային պողոտայում գտնվող մի քանի խանութների տարածքներ միայն անցնում են 10 միլիոն դոլարի սահմանը:
Սիրելի ընթերցող, սա հիշեք մեկընդմիշտ, Քոչարյանը Երևան է եկել 150 դոլարով, իսկ 10 տարի անց դարձել է մի քանի միլիարդ դոլարի տեր: Ինչպես է դա նրան հաջողվել՝ դատեք ինքներդ:
Քոչարյանի մեկ ժամանոց հարցազրույցը ծայրից ծայր կառուցված էր կեղծիքի, ստի վրա:
Կա մի կարևոր բան, որը Քոչարյանը հաշվի չի առնում: Դա հասարակության հիշողությունն է: Կարող է անհատների մոտ լինել հիշողության կորուստ, բայց ա՛յ հասարակության հիշողությունից ոչինչ չես կարող ջնջել:
Հանուն Հայաստանի ապագայի նախաձեռնություն